Պարոն Աշոտյան, Ձեր նշած Գռզոն, իր մեկնարկային ֆինանսները ձեռք է բերել ոչ թե առաջին նախագահի կառավարման տարիներին, այլ գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակ 1989 թ -ին :
Իր շվեդ գործընկերոջը 250 հազար դոլլար կանխիկ փող «քցելու» արդյունքում:
Պարոն Փաշոյան , երրորդ նախագահին բաժին է ընկել շատ բարդ աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջան:
ՆԱՏՕ-ին ինտեգրվել ցանկացող ՌԴ -ից մինչև 08. 08. 08 թ. պատերազմ ու Մինսկի 14 թ. ֆորմատ:
«Եվ» -«և»-ից մինչև «կամ» -«կամ»-ը:
Այստեղ նախագահ Ս. Սարգսյանը, ներողություն խնդրելու ոչինչ չունի :
Նա , կարողացել է մեր նավը, առանց էական վնասվածքների, պահել ստորջրյա խութերով լեցուն ծովածոցի փոթորկված ջրերի վրա:
Անգամ խուսափել է ծանծաղուտում նստեցնելուց:
Երկրորդ, «Մադրիդյան սկզբունքներն» այլ բան չէին, քան 1997 թ. առաջարկված «Փուլային կարգավորման» վատթարացված տարբերակը:
Այնպես որ, այն, ինչ 1997 թ. հնարավոր էր ստանալ և ինչ Ադրբեջանը պատրաստ էր տալ, 2007 և հետագա թվերին արդեն դարձել էր անհնար:
ՈՒ նախագահ Սարգսյանը ո՛չ «Մադրիդյանի», ո՛չ «Կազանյանի» համար ներողություն խնդրելու հարկ չունի:
Դուք բարի եղեք պահանջել, նրա անձնական ներողությունը այն բանի համար, որ ինքն էլ իր չափով վիժեցրել է 1997 թ. կարգավորման միակ հնարավորությունը :
Անվանական ներողությունը պահանջեք այն բանի համար, որ այդ վիժեցման արդյունքում, 1998 թվից մինչև 2020 թվականը շփման գծում 4000 զոհ ենք տվել:
Էլ չխոսած 44-օրիայի ու այսօրվա դժոխքի մասին:
Կներեք, երևի թե անհարկի բարձրաձայնման համար:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ